ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Բրազիլական ազդրերի գաղտնիքը
Ինչքա՞ն ժամանակ եք դուք տրամադրում դիմահարդարմանը, վարսահարդարմանը, մատնահարդարմանը և հագուստի ընտրությանը: Իսկ ինչքա՞ն ժամանակ եք ծախսում նրա համար, որ ունենաք գեղեցիկ և գրավիչ ազդրեր: Եթե չգիտեք ինչպես պահպանել՝ տղամարդկանց կողմից այդքան գնահատվող մարմնի հատվածի գեղեցկությունը, խնդիր չէ. այս հոդվածում մենք կներկայացնենք ամենաարդյունավետ վարժությունների շարքը, որոնք կդարձնեն ձեր ազդրերն առաձգական և գրավիչ՝ գեղեցիկ ձև հաղորդելով դրանց:
Սեղանի թենիս խաղացեք
Առաջին հերթին պետք է իմանալ, որ ազդրերին իդեալական ձև հաղորդելու ամենաարդյունավետ միջոցը՝ սեղանի թենիս կամ պինգ-պոնգ խաղալն է: Այլ կերպ ասած պինգ-պոնգը լավագույն ֆիթնեսն է ձեր ազդրերի համար: Սեղանի թենիս խաղալն ավելի շատ ժամանակ կխլի, քան հատուկ վարժություններ կատարելը, բայց ձեր սպասելիքները շատ արագ կարդարանան և մի բան էլ ավելին:
Սեղանի թենիս խաղալիս շարժման դինամիկան և արագությունը պարզապես իդեալական կառուցվածք են հաղորդում ազդրերին, գոտկային հատվածին և իրանին: Թենիս խաղալիս դուք մկաններ չեք աճեցնում, ինչպես սովորական վարժությունների ժամանակ, այլ մարզում եք դրանք՝ ձգելով վերև: Արյան շրջանառության լավացման շնորհիվ ձեր ազդրերը դառնում են առաձգական և հյութեղ, ինչպես դեղձը:
Բրազիլական բում-բում
Բրազիլացի տղամարդիկ միշտ գնահատել են մեծ և կլոր բում-բումը՝ այսպես նրանք անվանում են ազդրերը: Բրազիլուհիները բնականաբար փորձում են համապատասխանել իրենց տղամարդկանց ճաշակին: Պատահական չէ, որ բրազիլական ազդրերը համարվում են կանացի կլորությունների իդեալ: Հետևյալ վարժությունները ցանկալի է կատարել առավոտյան, ծայրահեղ դեպքում՝ վաղ երեկոյան:
Նախավարժանք
Նախքան մկաններն աշխատացնելը կատարեք աքիլլեսյան ջլի ձգումներ: Կքանստեք՝ ոտնաթաթերն ամբողջությամբ հատակին հենած, մարմնով առաջ թեքվեք, որ ձկնամկանները ձգվեն: Կարելի է կանգնել դռան շեմին կամ որոշ բարձրության վրա և կրունկներն իջեցնել ներքև՝ դեպի հատակը: Փորձեք մարմինն առաջ թեքել, որ ձգումն ավելի լավ կայանա:
Խորը կքանիստ դեպի առաջ
Կանգնեք ոտքերը միասին, ձեռքերը դրեք գոտկատեղին: Յուրաքանչյուր ոտքով խորը կքանիստ արեք դեպի առաջ՝ երեք անգամ կատարելով խորը ճոճումներ: Հետևում մնացած ոտքը պետք է հենվի հատակին ամբողջությամբ, այլ ոչ թե թաթի վրա: Աստիճանաբար ավելացրեք կքանիստերի քանակը՝ հասցնելով 7-12 անգամի՝ յուրաքանչյուր ոտքի համար:
Աղեղ
Պառկեք փորի վրա՝ առաջ ձգելով թևերը: Բարձրացրեք թևերն ու մարմինը՝ ձևավորելով աղեղ: Հետո իջեցրեք ձեռքերն ու բարձրացրեք միայն ոտքերը: Վարժությունը պետք է կրկնել 6-10 անգամ:
Ճկումներ
Կանգնեք ուղիղ՝ ոտքերը միասին, ձեռքերում ոչ ծանր մարզագնդեր (гантели): Հետ տարեք աջ ոտքը, միաժամանակ բարձրացրեք ձեռքերը վեր և հետ ճկվեք: Վերադարձեք նախնական դիրքին: Այժմ հետ տարեք ձախ ոտքը: Վարժությունը կրկնեք 10-12 անգամ:
Առաջ և ետ թեքումներ
Ձախ ոտքը դրեք աթոռին, վերցրեք մարզագնդերը և իջեցրեք ձեռքերը մարմնի երկայնքով: Թեքվեք առաջ և մարզագնդերով հասեք հատակին: Կրկնեք 10-12 անգամ յուրաքանչյուր ոտքով:
***
Ոտքերը միասին, ձեռքերը մարզագնդերով՝ գոտկատեղին: Թեքվեք հետ՝ առանց ոտքերը ծալելու: Կրկնեք 12-15 անգամ:
Նապաստակ
Թաթերի վրա պարան թռեք՝ երկու ոտքով: Պահեք հավասարաչափ շնչառություն, շնչեք քթով: Թռեք 2-5 րոպե՝ աստիճանաբար ավելացնելով մարզման ժամանակը:
Հեծանիվ
Պառկեք մեջքի վրա, ձեռքերը պարզեք մարմնի երկայնքով: Ոտքերը բարձրացրեք քառասունհինգ աստիճան և շարժեք՝վասես հեծանիվ եք քշում: Սրունքներն ուղիղ, շարժումները մաքսիմալ մեծ ամպլիտուդով: Կրկնեք հինգից տասն անգամ:
Նավակ
Պառկեք փորի վրա, ձեռքերը միացրեք մեջքի ետևում, մատները կողպեք: Առանց ծնկները ծալելու բարձրացրեք ոտքերն ու ձեռքերը: Մարմինը պետք է նավակի տեսք ստանա, այս դիրքում մնացեք 10-30 վայրկյան:
29.11.2012
Կարդացեք նաև
CO2 ֆրակցիոն լազերային թերապիան մաշկաբանության մեջ լայնորեն կիրառվող և արդյունավետ միջոցառում է: Այն ներառում է ածխածնի երկօքսիդի (CO2) լազերի օգտագործումը մաշկի տարբեր հիվանդություններ և խնդիրներ...
18.09.2023
Այսօր Հայաստանում բավականին լայն տարածում է գտել շուրթերի ծավալի մեծացումը հիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված ֆիլլերների միջոցով: Ամենուր կարելի է հանդիպել տարաբնույթ գովազդներ «Շուրթերի ծավալի մեծացում» վերտառությամբ...
23.04.2019
Այն մարդիկ, ովքեր պատանեկան տարիքում տառապել են ակնեից, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր մաշկի հետ կապված ոչ մի խնդիր չեն ունեցել: Բացի այդ, ակնեով մարդիկ, հասունանալով, իրենց տարեկիցներից ավելի...
03.10.2016
Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...
29.09.2016
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
26.09.2016
Գիտնականները հայտնաբերել են, որ անհանգստությունները և սթրեսը նպաստում են մազերի ճերմակելուն: Այդ մասին հոդվածը հրապարակված է dailymail.co.uk-ում: Հետազոտությունից պարզվել է, որ մազերի գույնի համար...
15.09.2016
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանացի մաշկաբանները հայտարարել են, որ գլուտաթիոնի ներերակային կամ բերանի խոռոչով ընդունման օգնությամբ մաշկի սպիտակեցումը կարող է վտանգավոր լինել առողջության համար...
14.09.2016
Քամին, ցուրտը և անձրևն այնքան էլ հաճելի չեն, սակայն աշունը ևս մեկ բացասական հատկանիշ ունի. ավելի շատ մազեր եք կորցնում: Շվեդ գիտնականները հետազոտել են ավելի քան 800 առողջ կնոջ և պարզել...
05.09.2016
Գիտնականներн ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ բոտոքսի ներարկումները լիովին անվտանգ են, եթե դրանք կատարում են որակավորված մասնագետներ: Այս մասին գրում է Percare-ը...
01.09.2016
Տարիների ընթացքում մարդկանց մազերը ճերմակում են: Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի և Գերմանիայի Լյուբեկի համալսարանի գիտնականները ստեղծել են դեղ, որը վերականգնում է մարդու մազերի բնական գույնը...
08.07.2016
Ժամանակակից կանայք սովորություն ունեն պայքարելու ցելյուլիտի դեմ, սակայն Պիտսբուրգի համալսարանի գիտնականների դիտարկումները ցույց են տվել, որ մարմնի վրա «նարնջի կեղեւի» առկայությունը կապված է կանանց...
31.05.2016
Շանհայի համալսարանի կենսաբանները գտել են թեփի դեմ պայքարելու արդյունավետ մեթոդ: Նրանց հետազոտությունների համաձայն` թեփն առաջանում է գլխի մաշկի վրա գտնվող մանրէների հարաբերության խախտումից...
18.05.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ